Մեծ Բրիտանիայի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով տարեց քաղաքացիներին կնախազգուշացնի տնից դուրս չգալ
Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը իր տարեց քաղաքացիներին կնախազգուշացնի մնալ տանը՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ, գրում է Independent-ը։
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել COVID-19 կորոնավիրուսի հետեւանքով երկրում երկու մահվան դեպքի մասին։ Երկրորդ մահացածը 80-ամյա տղամարդ է։
Ներկայում Մեծ Բրիտանիայում հաստատված է կորոնավիրուսով վարակման 164 դեպք։ Ընդ որում, վարակվածների թիվը ամբողջ աշխարհում գերազանցել է 100 000-ը։