Ձեր ձայնը շատ կարևոր է երկրի ապագայի համար. Փաշինյանը բուկլետներ է բաժանել Ստեփանավանում (Լուսանկարներ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` մարտի 7-ին, «Այո»-ի քարոզչական բուկլետներ է բաժանել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում:
«Գիտե՞ք, որ ամսի 5-ին հանրաքվե է, գիտե՞ք, որ ձեր ձայնը շատ կարեւոր է երկրի ապագայի համար»,-ասում էր նա ստեփանավացիներին:
Նշենք, որ մինչեւ Ստեփանավան գալը վարչապետը միջոցառման է մասնակցել Դենդրոպարկում եւ բուկլետներ բաժանել Գյուլագարակ համայնքում:
Նշենք, որ նրանց ուղեկցում է նաեւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը եւ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: