Արտետա. Կքննարկենք Մխիթարյանին վերադարձնելու տարբերակը
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան չի բացառել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան վերադարձն անգլիական ակումբ:
«Վերջին հանդիպումներում Մխիթարյանը տպավորիչ խաղ է ցույց տալիս: Նա ինձ միշտ էլ դուր է եկել, և ես համոզված եմ, որ լավագույն մարզավիճակում Մխիթարյանը կարող է հարմարվել ցանկացած մարտավարության:
«Արսենալը» հնարավորություն ունի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո վերադարձնել Մխիթարյանին և կքննարկի այդ տարբերակը»,- Արտետայի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 31-ամյա Մխիթարյանը վարձակալությամբ «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը:
Հայ ֆուտբոլիստն իտալական ակումբի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման» ֆինանսական խնդիրների պատճառով, հնարավոր է, չկարողանա ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը: