ԵԼ. «Ռոմա» - «Սևիլիա» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականի
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Սևիլիա» - «Ռոմա» դիմակայության պատասխան հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականի, տեղեկացնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:
«Ռոման» կորոնավիրուսի տարածման պատճառով մինչև ապրիլի 3-ը թիմի բոլոր տնային հանդիպումները կանցկացնի առանց հանդիսականի:
«Ռոման» հայտարարել է, որ «Սևիլիայի» դեմ խաղի բոլոր վաճառված տոմսերի գումարն ակումբը հետ կվերադարձնի:
«Սևիլիա» - «Ռոմա» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ին՝ Երևանի ժամանակով 21:55-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 19-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: