Ոսկու գները առավելագույն շաբաթական աճ են գրանցել 2016 թվականից ի վեր՝ կորոնավիրուսի ֆոնին
Ոսկու գները առավելագույն շաբաթական աճ են գրանցել 2016 թվականի ի վեր՝ կորոնավիրուսի ֆոնին, հաղորդում է Reuters-ը:
Ոսկին այս շաբաթ թանկացել է ավելի քան 5%-ով:
«Կորոնավիրուսի տարածման վատթարացումը բարձրացրել է շուկայի սպասելիքները, որ կենտրոնական բանկերը կշարունակեն կրճատել տոկոսադրույքները` շուկայի վստահության կայունացման եւ որոշակի աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է ANZ-ի վերլուծաբան Դենիել Հայնսը: