Կարո՞ղ են արդյոք ասպիրանտներն ու մագիստրոսներն իրենց ուսման վարձը վճարել եկամտահարկի հաշվին. Քննարկում ՀՀ ԱԺ-ում
Իսկզբանե ենթադրվում էր, որ բակալավրիատի աշխատող ուսանողները նույնպես կկարողանան օգտվել այս օրենսդրական նախաձեռնությունից, սակայն հետագայում նախագիծը խմբագրվեց, ինչից հետո որոշում կայացվեց, որ միայն ասպիրանտներն ու մագիստրոսները կկարողանան օգտվել այս արտոնությունից: Այս մասին մարտի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի առաջին ընթերցման ընթացքում ասաց փոփոխությունների համահեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Ըստ նրա, մասնավորապես, խոսքն աշխատող ասպիրանտների եւ մագիստրոսների մասին է: Եթե այս օրինագիծն ընդունվի, նրանք կկարողանան վճարել իրենց ուսման վարձը եկամտահարկի հաշվին: Այս դեպքում, պատգամավորի խոսքով, ուսանողներին ավելի հաճախ աշխատանք կտրամադրեն, միեւնույն ժամանակ, կփոխվի այն իրավիճակը, երբ ուսանողներին աշխատանքի չեն վերցնում աշխատանքային փորձի բացակայության պատճառով: