Ազարը վիրահատության է ենթարկվել ԱՄՆ-ում
Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակողական կիսապաշտպան Էդեն Ազարն ԱՄՆ-ում վիրահատության ենթարկվել, տեղեկացնում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը:
29-ամյա ֆուտբոլիստը վիրահատվել է Դալասի կլինիկաներից մեկում: Վիրահատությանը ներկա են եղել նաև «Ռեալի» բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ:
Ազարն արդեն հաջորդ շաբաթ կվերադառնա Մադրիդ, որտեղ կսկսի ապաքինման փուլը: Բելգիացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում այլս խաղադաշտ դուրս չի գա, սակայն կհասցնի ապաքինվել մինչև Եվրո-2020-ի մեկնարկը:
Բելգիացի ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածք էր ստացել «Լևանտեի» դեմ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում։ Արքայական թիմը պարտվել էր 0։1 հաշվով։ 67-րդ րոպեին Ազարին փոխարինել էր բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ազարը մասնակցել է ընդամենը 10 հանդիպման։ 29-ամյա ֆուտբոլիստը առաջնության սկզբում երեք հանդիպում բաց էր թողել ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով, նոյեմբերից էլ չէր խաղացել ոտքի ոսկրի միկրոճաքի հետեւանքով։