Անգլիայի գավաթ. «Նորվիչը» 11 մետրանոցներով հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց «Նորվիչի» հետ: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1 հաշվով: 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Նորվիչի» ֆուտբոլիստները:
13-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Տոտենհեմի» բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենը: 78-րդ րոպեին շվեյցարացի հարձակվող Յոսիպ Դրմիչը խփեց «Նորվիչի» պատասխան գոլը:
Հանդիպման լրացուցիչ ժամանակում թիմերից ոչ մեկին չհաջողվեց դառնալ գոլի հեղինակ: 11 մետրանոց հարվածաշարում «Նորվիչը» հաղթանակ տարավ 3:2 հաշվով:
Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգրեր են ձեռք բերել նաև «Արսենալը», «Չելսին», «Նյուքասլը», «Շեֆիլդը», «Լեսթերը» և «Մանչեսթեր Սիթին»: Վերջին ուղեգիրը մարտի 5-ին կվիճարկեն «Դերբի Քաունթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Տոտենհեմ» - «Նորվիչ»՝ 1:1 (2:3՝ 11մ) (տեսանյութ)
Յան Վերտոնգեն 13 - Յոսիպ Դրմիչ, 78