«Ռեալը» մտածում է Զիդանին հեռացնելու մասին
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է չշարունակել աշխատանքն Արքայական ակումբում, տեղեկացնում է The Independent-ը:
Աղբյւուրի հաղորդմամբ՝ «Ռեալի» ղեկավարությունը սկսել է փոխարինող փնտրել Զիդանին և բանակցություններ է սկսել «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ:
Զինեդին Զիդանի ապագայի վերաբերյալ «Ռեալը» վերջնական որոշում կընդունի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղից հետո: Մադրիդում «Ռեալը» պարտվել էր 1:2 հաշվով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զինեդին Զիդանի և «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հարաբերությունները կրկին սրվել են: