Հայկ Մարությանը Բուլղարիայի ազգային տոնի՝ Օսմանյան լծից ազատագրության օրվա առիթով շնորհավորել է Բուլղարիայի դեսպանին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ մարտի 4–ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակտչիևային: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությւոնից։
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհավորել է նրան Բուլղարիայի ազգային տոնի՝ Օսմանյան լծից ազատագրության օրվա կապակցությամբ:
Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև հարաբերությունները և փոխադարձ պատրաստակամություն են հայտնել նպաստել Բուլղարիայի և Հայաստանի քաղաքների, մասնավորապես՝ մայրաքաղաքներ Սոֆիայի և Երևանի միջև հարաբերությունների ընդլայնմանը տարբեր ոլորտներում: