ՀՀ վարչապետին Վրաստանի պաշտոնակիցը կովկասյան զտարյուն հովվաշուն է նվիրել
Իմ ընկերոջ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի թանկագին նվերը՝ Բոնբորը՝ կովկասյան զտարյուն հովվաշուն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեղադրել նվիրելու պահն արձանագրող տեսանյութ:
«Նա կլինի մեր հինգերորդ շունիկը՝ Քայլոյից, Արջուկից, Ամպիկից, Մոլլիից հետո։ Շնորհակալ եմ:)», գրել է Նիկոլ Փաշինյանը: