Կիևում ձերբակալվել է «օրենքով գող» Կոբա Ռուստավսկին, ով 2013-ին կեղծ անձնագրով Հայաստան էր տեղափոխվել
«Փրայմ Քրայմ»-ի հաղորդմամբ՝ երեկ Կիեւում ձերբակալվել են 2 վրացի «օրենքով գողեր»՝ 46-ամյա Կոբա Շեմազաշվիլին, ավելի հայտնի որպես Կոբա Ռուստավսկի, եւ նրա հասակակից Կահաբեր Օրագվելիձեն՝ Կախա Թբիլիսսկին:
Կոբա Ռուստավսկին, ում նկատմամբ Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել, ձերբակալվել է Կիեւի Դարնիցկի շրջանում:
Նրան հետախուզում էին Իսպանիայի իշխանությունները «օրենքով գողեր» Շուշանաշվիլի-Դարսաձե հանցավոր կազմակերպության գործով: Լաշա Շուշանաշվիլիի եղբայր Կախան վերջերս Ֆրանսիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել «օրենքով գող» Լադո Ջանաշիի սպանությանը ներգրավված լինելու մեղադրանքով:
2011 թվականին Կոբային բերման էին ենթարկել Կիեւում եւ հանձնել հետախուզման նախաձեռնողին: Իսպանիայի բանտում մոտ 2 տարի անցկացնելով՝ 2013 թվականի նոյեմբերին «օրենքով գողն» ազատ էր արձակվել, որից հետո մշտական բնակության համար Արկադի Մարտիրոսյանի անունով կեղծ ուկրաինական անձնագրով տեղափոխվել էր Հայաստան: 2016 թվականին Կոբան հայտնվել է հայ «օրենքով գողերի» միջեւ վեճին եւ Զապի, Սուրիկ եւ Արտեմի հետ զրկվել գողական տիտղոսից: Այդ նույն տարի Մադրիդը վերսկսել է Շեմազաշվիլիի հետախուզումը:
Ինչ վերաբերում է Կախա Թբիլիսսկին, նրան նախօրեին ձերբակալել են Ռումինիայի հետ սահմանին Չեռնովիցկի շրջանում: