«Բորուսիայի» տնօրեն. Չեմ կարծում, որ Սանչոն կհեռանա
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն խոսել է թիմի անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Կարծում եմ՝ Սանչոն հասկանում է, որ «Բորուսիայում» իրեն մեծ ապագա է սպասվում: Մենք լավ հարաբերություններ ունենք Սանչոյի և նրա գործակալի հետ և վստահ եմ, որ կկարողանանք համաձայնության գալ:
«Բորուսիան» կկարողանա բավարար գումար հատկացնել, որպեսզի Սանչոն շարունակի մրցելույթները թիմում»,- Վատցկեի խոսքը փոխանցում է BBC-ն:
Տեղեկացնենք, որ 19-ամյա Ջեյդոն Սանչոյի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»: