Սփիլբերգի դստերը ձերբակալել են ընտանեկան բռնության համար
Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի դուստր Միկայելային ձերբակալել են ընտանեկան բռնության համար։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ 23-ամյա Միկայելա Սփիլբերգը ձերբակալվել է շաբաթ՝ փետրվարի 29-ին ժամը 6:30, Թեննեսի նահանգի Նեշվիլ քաղաքում։ Աղջկա ձերբակալությունը հաստատել է նրա 47-ամյա փեսացուն՝ Չակ Պանկովը։
«Դա ճիշտ է», - ասել է Պանկովը: Նա նշել է, որ միջադեպը «թյուրիմացություն էր» եւ ոչ ոք չի տուժել:
Ընդ որում տղամարդը չի բացահայտել կատարվածի մանրամասները։ Նրա խոսքով՝ Սփիլբերգի դուստրը նորմալ վիճակում է։
Բացի այդ, Դեյվիդսոնի շրջանի ոստիկանությունում նաեւ հաստատել են, որ Միկայելային կալանավորել են ընտանեկան բռնության մեղադրանքով: Աղջիկը ձերբակալվել է 12 ժամով։