«Լիվերպուլի» առաջին պարտությունը՝ 0։3 (տեսանյութ)
«Լիվերպուլն» Անգլիայի ընթացիկ առաջնությունում 26 հաղթանակից եւ 1 ոչ ոքիից հետո կրեց առաջին պարտությունը։
Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը Պրեմյեր լիգայի 28-րդ տուրում արտագնա հանդիպում անցկացրեց «Ուոթֆորդի» հետ, որն առավելության հասավ 3։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ սենեգալցի հարձակվող Իսմաիլա Սառը։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի հարձակվող Տրոյ Դինին։
«Լիվերպուլը» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» 27 խաղում վաստակել է 57 միավոր։ «Ուոթֆորդը» 17-րդն է՝ 27 միավոր։
Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր
«Ուոթֆորդ» - «Լիվերպուլ»՝ 3։0 (տեսանյութ)
Իսմաիլա Սառ, 54, 60, Տրոյ Դինի, 72