«Յուվենտուս» - «Ինտեր» և Ա Սերիայի ևս 4 հանդիպում հետաձգվել է
Իտալիայի առաջնության 26-րդ տուրի 5 հանդիպում կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է և տեղի կունենա մայիսին, տեղեկացնում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը:
Հետաձգված հանդիպումների թվում են փետրվարի 29-ին տեղի ունենալիք «Ուդինեզե» - «Ֆիորենտինա», մարտի 1-ին տեղի ունենալիք «Միլան» - «Ջենոա», «Պարմա» - ՍՊԱԼ, «Սասուոլո» - «Բրեշիա» և «Յուվենտուս» - «Ինտեր» հանդիպումները:
Հետաձգված հանդիպումները տեղի կունենան մայիսի 13-ին:
Ավելի վաղ Ա Սերիայի ղեկավարությունը հայտարարել էր, որ հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականի: