«Բարսելոնայի» նախագահի թեկնածու. Բարտոմեուն պետք է անմիջապես հրաժարական տա
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը հայտարարել է, որ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի պաշտոնավարումը վնասում է «Բարսելոնայի» հեղինակությունն ու կործանում թիմի փիլիսոփայությունը:
«Բարտոմեուն պետք է անմիջապես հրաժարական տա և ամռանը կազմակերպի նոր նախագահի ընտրությունը:
Ամբողջ աշխարհում «Բարսելոնայի» երկրպագուները մտահոգված են թիմում տիրող իրավիճակից և փոփոխություն են ցանկանում»,- Ֆոնտի խոսքը փոխանցում է Diario Sport-ը:
Նշենք, որ «Բարսելոնայի» նախագահի հերթական ընտրությունը նախատեսված է անցկացնել 2021 թվականի ամռանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 21-ին «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդն ակումբի ղեկավարության արտահերթ ժողովում բարձրացրել է Խոսեպ Բարտոմեուին պաշտոնանկ անելու և ամռանն արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու հարցը: