ՊՍԺ-ն փոխարինող է գտել Տիագո Սիլվային
Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել իտալական «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիին:
ՊՍԺ-ում 28-ամյա Կուլիբալիին դիտարկում են որպես թիմի ավագ Տիագո Սիլվային փոխարինող, որն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակում հեռանալու է ակումբից:
Սենեգալցի պաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:
Կալիդու Կուլիբալին ընթացիկ մրցաշրջանում «Նապոլիի» կազմում մասնակցել է 21 հանդիպման: