«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» աշխատակիցները հիվանդանոցի բակից շարժվել են Կառավարության շենքի շրջակայք. Բողոքի ակցիա (Տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:
Այս որոշման հետ համաձայն չէ կենտրոնի կոլեկտիվը, նրանք նախօրեին իրենց բողոքն են հայտնել դրա վերաբերյալ, ապա այսօր՝ փետրվարի 27-ի վաղ առավոտյան նրանք հավաքվել են հիվանդանոցի բակում, որտեղից շարժվեցին կառավարության շենք բողոքի ակցիա իրականացնելու:
Մանրամասն`տեսանյութում: