Կորոնավիրուսը շարունակում է ճնշում գործադրել բորսաների վրա
Նոր կորոնավիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում եւ արդեն հասել է Բրազիլիա: Այն հայտնաբերել են վերջերս Իտալիա մեկնած տղամարդու մոտ: Ընդ որում, Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվածների թիվը գերազանցել է վարակվածների թիվը, եւ 10 անգամ աճել է զոհերի թիվը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վիրուսի բռնկումը շարունակում է ազդեցություն ունենալ բորսաների վրա: Երկրորդ օրն անընդմեջ մինուսով փակվել է Նյու Յորքի ֆոնդային բորսան, հիմնական ինդեքսների անկումը կազմում է 3 տոկոս: 2 օրվա ընթացքում բրիտանական ընկերությունների ընդհանուր արժեքը նվազել է գրեթե 100 մլրդ ֆունտ սթեռլինգով՝ մոտ 126 մլրդ դոլար:
Մոսկվայի բորսայում ինֆեքսները եւս նվազել են. Մոսբորսայի եւ ՌՏՍ-ի ինդեքսները նվազել են 0,5-0,7 տոկոսով:
Իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 78 հազարը: Մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել մոտ 2,5 հազար մարդ, մահացել է 52 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմել է 2715, ապաքինվածների թիվը՝ 29,7 հազար: