Վեդիի ջրամբարը պատրաստ կլինի 2021-ի աշնանը. մարզպետ
Վեդի ջրամբարի կառուցումը կավարտվի 2021 թվականին, ամեն ինչ կախված է եղանակային պայմաններից: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ ներկայացնելով 2019-ին կատարված աշխատանքն ու հետագա ծրագրերը:
«Ինձ ասացին, որ երբ մի օր անձրեւ է գալիս, աշխատանքները մեկ շաբաթով դադարեցվում են: Մեկ տարով աշխատանքները հետ են ընկել. եթե նախատեսվում էր ավարտել 2021 թվականի գարնանը, հիմա ժամկետները տանում են դեպի 2021-ի աշուն: Հավաստիացնում են, որ 2021-ի աշնանը պատրաստ կլինի ջրամբարը: 2022 թվականին արդեն կարող ենք մեր ջրօգտագործողներին տրամադրել Վեդու ջրամբարի ջրաքանակը: Թեեւ շինարարն ասաց, որ արդեն 2021-ի գարնանից ինչ-որ չափով ջրամբարը կարելի է օգտագործել, ոչ ամբողջությամբ»,-ընդգծեց մարզպետը: