Նոր իշխանությունների շնորհիվ Հայաստանում կհայտնվեն 25 տարեկան դատավորներ
Հայաստանում դատավոր դառնալու համար թեկնածուները պետք է հոգեբանական թեստ հանձնեն: Այս մասին այսօր Հայաստանի Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում բարեփոխումների մասին թեմայով լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով՝ հոգեբանական թեստավորումը նոր օրենքի պահանջն է, սակայն էլեկտրոնային հարթակը դեռ պետք է մշակվի:
Բացի այդ, նախարարը նշեց, որ նվազագույն տարիքը 28-ից կիջեցվի՝ մինչեւ 25:
Նշենք, որ տվյալ օրենսդրական փաթեթ հեղինակն է ՀՀ կառավարությունը:
Ռուստամ Բադասյանը նաև հայտարարեց, որ ազգային ժողովը ճիշտ է վարվել, երբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ստեղծել:
Նախարարի գնահատմամբ՝ դա ճիշտ քաղաքական որոշում էր, քանի որ տվյալ հանձնաժողովի ձեւավորումը շատ կարեւոր էր: «Մենք հայտարարագրերի վերլուծության արդյունավետ համակարգ ենք ներդրել: Ֆինանսական տվյալների մատչելիությունը որոշակի առումով ավելացել է»,- հայտնեց Բադասյանը:
Նա նաեւ հիշեցրեց, որ ներդրվել է իրավիճակային հայտարարագիր պահանջելու ինստիտուտը, ինչպես նաեւ սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը: Նախարարը վստահեցրեց, որ դատավորների դիսցիպլինար պատժի գործընթացը կատարելագործվել է: