Կորոնավիրուսի պատճառով «Յուվենտուսը» մեծ ֆինանսական կորուստներ է կրում
Իտալիայի որոշ քաղաքներում երկրի իշխանության կողմից կորոնավիրուսի տարածումը կանխելու արտակարգ միջոցների կիրառման հետևանքով իտալական ֆուտբոլը ֆինանսական մեծ կորուստներ է ունեցել, տեղեկացնում է Football Italia-ն:
«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը բաժնետոմսերի արժեքը պակասել է 11 տոկոսով: «Յուվենտուսը» ստիպված փակել է նաև ակումբի թանգարանը:
Խնդրի առաջ են կանգնել նաև «Յուվենտուսի» այն երկրպագուները, որոնք ցանկանում էին մեկնել Լիոն՝ աջակցելու թուրինյան ակումբին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լիոնի» դեմ խաղում: