Եվրամիությունը 230 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Եվրամիությունը որոշել է 230 մլն եվրո հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարի համար: Այս մասին երկուշաբթի Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է հակաճգնաժամային կառավարման եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԵՄ-ն կհատկացնի մոտ 230 մլն եվրո, որ օգնի կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ջանքերին»,- ասել է նա:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) հետեւանքով առաջացած հիվանդության բռնկումը 2019 թվականի դեկտեմբերի վերջին գրանցվել է Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ՝ բնորոշելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ: Չինաստանի սահմաններից դուրս վարակման դեպքեր են հայտնաբերվել 30 երկրներում: Ներկա պահին Չինաստանում մահացել է գրեթե 2,6 հազար մարդ, առողջացել է մոտ 25 հազար մարդ, վարակվածների ընդհանուր թիվը 77 հազարից անցում է: