Շահնազար գյուղի մոտ ջրամբարի միլիոնավոր սատկած ձկներ են հայտնաբերվել
Լոռու մարզի Տաշիրի շրջան Շահնազար գյուղի մոտ ջրամբարի չորացման պատճառով միլիոնավոր ձկներ են սատկել: Այս մասին հայտնում են «Կանաչ Հայաստան» ՀԿ-ից:
ՀԿ-ից հայտնեցին, որ դեպքի մասին իրենց հայտնել են այնտեղ ձկնորսության մեկնած քաղաքացիները, որոնք ջրամբարը չորացած են հայտնաբերել, ձկներին էլ սատկած:
Նշենք, որ ջրամբարում հիմնականում կարաս ձկնատեսակն է, նաեւ այլ ձկնատեսակներ կան: