Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը հրաժարական է տվել
Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադն այսօր հրաժարական է տվել: Այս մասին ասվում է կառավարության ղեկավարի ադմինիստրացիայի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Համապատասխան դիմումն ուղարկվել է Մալայզիայի գերագույն կառավարչին (թագավորին)»,- ասվում է հայտարարության մեջ: