«Կոշ» ՔԿՀ նախկին պետը գրավով ազատ է արձակվել
«Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանի նկատմամբ վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի դեկտեմբեր ամսին 4 մլն ՀՀ դրամի չափով գրավ է կիրառել։
Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին ձերբակալվել է «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանը՝ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով։