Տեխասում հրաձգության հետևանքով 7 մարդ է տուժել
Հյուսթոնում (Տեխաս նահանգ) իրերի շուկայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորվել է 7 մարդ: Այս մասին հայտնել է Հյուսթոնի վարչական կենտրոն Հարիս շրջանի շերիֆ Էդ Գոնսալեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ամենանախնական տեղեկություններով՝ 7 մարդ հրազենային վիրավորում է ստացել, հիմա նրանց տեղափոխում են հիվանդանոցներ»,- Twitter-յան իր էջում նշել է նա: Շերիֆը հավելել է, որ ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել:
Նրա խոսքով՝ հանցագործության վայրում մեկ տղամարդ է ձերբակելվել: