Գվարդիոլա․ Հրաշալի ենք պատրաստվել «Ռեալի» դեմ խաղին
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա հանդիպման նախապատրաստական ընթացքի մասին։
«12 օրվա արձակուրդից հետո հրաշալի ենք պատրաստվել «Ռեալի» դեմ խաղին։ Այդպիսի կարեւոր խաղին պատրաստվելիս ուժեղ մրցակիցների հետ խաղալը գերազանց է։
Մեզ սպասվում է հանդիպում Չեմպիոնների լիգայի արքաների հետ։ Կձգտենք հաճույք ստանալ եւ ցուցադրել մեր ֆուտբոլը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին Մադրիդում։