Իբրահիմովիչը կմնա «Միլանում», եթե թիմը նվաճի ՉԼ-ի ուղեգիր
Իտալական «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին պատմել է 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագրի երկարաձգման տարբերակների մասին:
«Մենք Իբրահիմովիչի հետ ունենք կես տարվա պայմանագիր, որն ավտոմատ կերկարաձգվի, եթե թիմը նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Եթե դա մեզ չհաջողվի, մենք կնստենք բանակցության սեղանի շուրջ:
Զլատանի հետ միշտ պետք է անձնական քննարկում, բաց երկխոսություն: Այդպես միշտ է եղել, այլապես նա հիմա մեզ հետ չէր լինի»,- Մալդինիի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:
Իտալիայի ընթացիկ առաջնության 7 խաղում Իբրահիմովիչը խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:
25 խաղից հետո «Միլանը» 36 միավորով 7-րդ տեղում է: