WBC․ Թայսոն Ֆյուրին տեխնիկական նոկաուտով հաղթել է Դեոնթեյ Ուայլդերին (Տեսանյութ)
Լաս Վեգասում տեղի է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի ռեւանշ մենամարտը ամերիկացի Դեոնթեյ Ուայլդերի եւ բրիտանացի Թայսոն Ֆյուրիի միջեւ։
7-րդ ռաունդում երկու Ուայլդերի թիմը ընդունել է պարտությունը՝ ռինգ նետելով սպիտակ սրբիչ։ Գրանցվել է տեխնիկական նոկաուտ։ Մենամարտի ընթացքում Ուայլդերը երկու անգամ հայտնվել է նոկդաունում։ Նշենք, որ Ֆյուրին 19,4 կգ ծանր էր մրցակցից։
Մենամարտին ներկա են եղել նաեւ լեգենդար ծանրքաշային չեմպիոնների Էվանդեր Հոլիֆիլդը, Լենոքս Լյուիսն ու Մայք Թայսոնը։
Սա բռնցքամարտիկների երկրորդ մենամարտն էր։ 2018թ․ դեկտեմբերին գրանցվել էր ոչ ոքի, Ուայլդերը պահպանել էր չեմպիոնական գոտին։
Գրառումն՝ այստեղ: