Ապարան-Արթիկ ավտոճանապարհին մեքենան մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում․ վարորդը տեղում մահացել է
Այսօր՝ փետրվարի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 09:30-ի սահմաններում Հնաբերդ գյուղի բնակիչ, 24-ամյա Գոռ Ասատրյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 35 ՏG 791 համարանիշի ավտոմեքենայով Ապարան-Արթիկ ավտոճանապարհի Գեղադիր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում:
Վարորդը տեղում մահացել է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք: