Գվարդիոլա. Չեմ կարծում, որ շատ ձեռքբերումներ կունենանք ամռանը
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ լուրջ փոփոխություններ կատարել թիմի կազմում:
«Չեմ կարծում, որ ամռանը շատ ձեռքբերումներ կունենանք: Ես գոհ եմ այն կազմից, որն ունեմ իմ տրամադրության տակ:
Ժամանակակից ֆուտբոլում ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքներն այնքան բարձր են, որ հնարավոր չէ միանգամից մի քանի բարձրակարգ խաղացող ձեռք բերել»,- իսպանացի մասնագետի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու պատճառով առաջիկա 2 մրցաշրջաններում «Մանչեսթեր Սիթիին» զրկել է Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունքից: