Ֆլորիդայում տան նկուղում աշխատողները մարդկային լեզուներով անոթներ են հայտնաբերել
Ֆլորիդայի ոստիկանությունը հետաքննում է սարսափելի գտածոն: Աշխատողները մասնավոր տան նկուղային տարածքում հայտնաբերել են մարդկային լեզուներով անոթներ, հաղորդում է FoxNews-ը:
1960-ական թվականներին թվագրված մարդկային մնացորդները հայտնաբերվել են տան նկուղային տարածքում: Տունը պատկանել է Ռոնալդ Ա. Բոուգմանի նախկին կնոջը: Դեպքի վայրում հայտնաբերել են մարդկային լեզուներով պլաստիկե անոթներ:
Բոուգմանը՝ Ֆլորիդայի համալսարանի նախկին պրոֆեսոր եւ պաթոլոգ, պատմել է, որ նմուշները ստացել է իր հետազոտության շրջանակում եւ դրանք տուն տարել՝ աշխատանքում օգտագործելու համար: Նա դրանք պահել է նկուղում, քանի որ այնտեղ ցուրտ է:
Նրա նախկին կինը, որին այժմ պատկանում է տունը, մոռացել է, թե ինչ է պահվում նկուղում:
«Չգիտեմ, թե ինչպիսին էին քաղաքականությունն ու օրենքները 50 տարի առաջ, սակայն այսօր նման բան անթույլատրելի է: Կան դաշնային եւ նահանգային օրենքներ, ինչպես նաեւ համալսարանների քաղաքականություն, որոնք արգելում են դա: Անընդունելի է նման բան տուն տանելը»,- ասել է Ֆլորիդայի համալսարանի ներկայացուցիչ Սթիվ Օռլանդոն: