Նեյմար. Ջեյդոն Սանչոն առնվազն 2 «Ոսկե գնդակ» կնվաճի
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում փարիզյան թիմի մրցակից Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի մասին:
«Ես խաղացել եմ շատ տաղանդավոր ֆուտբոլիստների դեմ, սակայն Սանչոյի խաղը հաճելիորեն տպավորեց ինձ:
Վստահ եմ, որ Ջեյդոն Սանչոն դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը և առնվազն 2 «Ոսկե գնդակ» է նվաճելու»,- Նեյմարի խոսքը փոխանցում է Soccer News-ը:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում 2:1 հաշվով առավելության էր հասել ՊՍԺ-ի նկատմամբ: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 11-ին: