«Լիվերպուլի» կիսապաշտպանը խաղադաշտից կբացակայի 3 շաբաթով
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Աթլետիոկյի» դեմ խաղում թիմի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի ստացած վնասվածքի մասին:
«Հենդերսոնի վնասվածքը կարող էր ավելի լուրջ լինել: Նա ստացել է ազդրի վնասվածք և խաղադաշտից կբացակայի առնվազն 3 շաբաթով:
Հուսով եմ՝ Հենդերսոնը հնարավորինս արագ կապաքինվի և շարք կվերադառնա, քանի որ նա «Լիվերպուլի» առանցքային ֆուտբոլիստներից մեկն է»,- Կլոպի խոսքը փոխանցում է Liverpool Echo-ն:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» պարտություն էր կրել «Աթլետիկոյից» 0:1 հաշվով: