Նոր մանրամասներ «Բարսելոնայի» ու Չավիի բանակցություններից
Քաթարի առաջնությունը ներկայացնող «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավին հունվարին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում 8 պայման է ներկայացրել «Բարսելոնայի» ղեկավարությանը:
Չավին պահանջել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել ոչ հունվարին, այլ մրցաշրջանի ավարտից հետո՝ հուլիսին: Բացի այդ, Չավին պահանջել է, որ ակումբի ղեկավարությունը չխառնվի մարզչական շտաբի աշխատանքներին:
Չավին պահանջել է, որ «Բարսելոնան» ակումբ վերադարձնի Կառլես Պույոլին և Ժորդի Կրույֆին՝ Յոհան Կրույֆի որդուն: Չավին պահանջել է նաև, որ թիմի մարզչական շտաբում աշխատանքի անցնի իր եղբայրը:
Չավին փոփոխություններ է պահանջել նաև ակումբի բժշկական անձնակազմում:
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն չի ընդունել Չավիի պահանջները և թիմի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալին հետ է կանչել Քաթարից: