Շվեյցարիայի դատարանը որոշել է, որ «Եգերմեյստերի» ապրաքանշանը չի վիրավորում քրիստոնյաներին
Շվեյցարիայի դատարանը որոշել է, որ գերմանական հանրահայտ «Եգերմեյստեր» լիկյորի ապրաքանշանը չի վիրավորում քրիստոնյաների կրոնական զգացմունքները, հայտնում է BBC-ն։
Ըմպելիքն արտադրող ընկերությունը ցանկացել է օգտագործել Շվեյցարիայում իր ֆիրմային նշանը այլ ապրանքների, մասնավորապես, կոսմետիկայի եւ բջջային կապի գովազդի համար։ Սակայն Ինտելեկտուալ սեփականության շվեյցարական դաշնային ինստիտուտը համարել է, որ ապրանքանշանի վրա խաչի առկայությունը կարող է վիրավորական լինել քրիստոնյաների համար եւ փորձել է դատարանով արգելել «Եգերմեյստերի» ծրագրերը։
Շվեյցարիայի դաշնային վարչական դատարանը վճռել է, որ բազմաթիվ տասնամյակների ընթացքում նկարի ինտենսիվ օգտագործումը թուլացրել է դրա կրոնական բովանդակությունը, եւ այն այլեւս չարժի ընկալել որպես քրիստոնեական խորհրդանիշ։