Վինիսիուս. Ցանկանում եմ հանդիպել Քարդաշյան քույրերի հետ
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը YouTube-ի իր պաշտոնական ալիքում պատասխանել է երկրպագուների հարցերին:
- Ո՞ր հանրահայտ մարդու հետ կցանկանայիք հանդիպել:
Կցանկանայի հանդիպել Քարդաշյան քույրերի հետ: Ինձ դա դուր կգար:
- Մոդրի՞չն է ավելի տգեղ, թե՞ դու:
- Չեմ ցանկանում պատասխանել այդ հարցին, քանի որ շատ եմ հարգում Մոդրիչին:
- Ամենաուժեղ պաշտպանը, որի դեմ երբևէ խաղացել ես:
- Էդեր Միլիտաոն կամ Սերխիո Ռամոսը: Ես նրանց դեմ խաղացել եմ «Ռեալում» մարզումների ընթացքում:
- Խնդիրներ ունեցե՞լ ես Էդեն Ազարի հետ:
- Ես ոչ մի խնդիր չեմ ունեցել Ազարի հետ: Մենք հրաշալի հարաբերություններ ունենք:
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: