Ենթադրյալ հրաձիգը Հանաու քաղաքից մահացած է գտնվել իր տանը
Ենթադրյալ հանցագործը, ով կրակոցներ էր արձակել գերմանական Հանաու քաղաքում, մահացած է գտնվել իր տանը, նրա կողքին եւս մեկ դի է հայտնաբերվել: Այս մասին Twitter-ում հաղորդել է տեղի ոստիկանությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ենթադրյալ հանցագործը մահացած գտնվել Հանաուի իր տանը: Նրա կողքին նաեւ մեկ այլ դի է հայտնաբերվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունում նշել են, որ այս պահին չկա որեւէ ապացույց առ այն, որ կարող էին այլ հարձակվողներ լինել: Հետաքննությունը շարունակվում է:
Հրաձգությունը, որի հետեւանքով ինը մարդ է զոհվել, հինգ մարդ վիրավորվել է, տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Հանաուի երկու նարգիլեանոցներում: Հանցագործի դրդապատճառների մասին տվյալներ դեռ չկան: