«Չելսիի» առաջատար խաղացողներից մեկը վնասվածքի պատճառով բաց կթողնի 3 շաբաթ
Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն ազդրի վնասվածք է ստացել Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (0:2):
L'Equipe-ի հաղորդմամբ՝ Կանտեն խաղադաշտից կբացակայի 3 շաբաթով: Նա բաց կթողնի Պրեմյեր լիգայում «Տոտենհեմի» (փետրվարի 22) և «Բորնմութի» (փետրվարի 29), Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» (փետրվարի 25), Անգլիայի լիգայի գավաթում «Լիվերպուլի» (մարտի 3) հանդիպումները:
Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Կանտեն «Չելսիի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ: