Իրանում կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել
Իրանում COVID-19 կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարությունը:
Ինչպես հայտնում է en.isna.ir-ը, երկրում կորոնավիրուսի առաջին դեպքերն են գրանցվել: Պացիենտների ազգության եւ նրանց առողջական վիճակի մասին չի հաղորդվում:
Վարակվծաներին մեկուսացրել են: Նրանց անալիզների արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:
Հիշեցնենք, որ COVID-19 կորոնավիրուսը սպանել է արդեն 2011 մարդու: Միայն վերջին օրերին Չինաստանում 137 մահվան դեպք է գրանցվել եւ մեկ դեպք՝ Հոնկոնգում: Վարակվածների թիվը հասնում է 75 216-ի: