Սպայական անձնակազմի ընտրության և համալրման ընթացակարգը դեռևս արդյունավետ չի գործում․ Արտակ Զաքարյան
Սպայական անձնակազմի ընտրության և համալրման ընթացակարգը դեռևս արդյունավետ չի գործում, սպայակազմը պետք է համալրել ինտելեկտուալ կադրերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Սպան պետք է հանրային ուշադրության կենտրոնում լինի և բացարձակ հարգանք վայելի: Զինվորի որպիսությունը կախված է սպայից, նա է բանակի ողնաշարը։ Հասարակությունն էմոցիոնալ կերպով է մոտենում բանակին, և այդ դեպքում տեսնում ենք միայն զինվորների խնդիրները, իսկ սպան մնում է թերարժևորված»,-նշել է նա։