Ճապոնիայում գողերը հիվանդանոցից 6000 վիրաբուժական դիմակ են գողացել
Ճապոնիայում գողերը հիվանդանոցից 6000 վիրաբուժական դիմակ են գողացել այն դեպքում, երբ երկիրը բախվել է դիմակների պակասի հետ՝ կապված կորոնավիրուսի պատճառով բժշկական դիմակների գների աճի հետ:
Հիվանդանոցի ներկայացուցիչները հայտնել են, որ 4 տուփ դիմակ է անհետացել երկրի արեւմուտքում գտնվող Կոբե քաղաքում Կարմիր Խաչի ճապոնական հիվանդանոցի պահեստից, հաղորդում է AFP-ը:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, քանի որ կասկածներ կան, որ գողերը մտադիր են վերավաճառել դիմակները:
Նախօրեին Հոնկոնգում անհայտ անձինք գողացել են հարյուրավոր գլանափաթեթ զուգարանի թղթեր:
Ինտերնետի ճապոնական հարթակում 65 դիմակներով մեկ տուփն արժե ավելի քան 50 000 իեն (456 դոլար):
Ճապոնիայի կառավարությունը դիմակներ արտադրողներին խնդրել է մեծացնել արտադրությունը: