«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել Խամես Ռոդրիգեսին
Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է պայմանագիր կնքել Թուրինի «Յուվենտուսի» հետ, տեղեկացնում է Football Italia-ն:
«Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է առաջիկայում բանակցություններ սկսել Արքայական ակումբի հետ և հնարավորինս շուտ համաձայնության գալ 28-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում:
Խամես Ռոդրիգեսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգեսը «Ռեալի» կազմում 10 խաղում դարձել է 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: