Հայաստանի իշխանությունները կարող են ուժ կիրառել սպանդանոցների հարցով ֆերմերների կողմից դիմադրության դեպքում
Հնարավոր է, որ իշխանություններն ուժ կկիրառեն հունիսի 2-ից հետո, եթե ֆերմերները դիմադրություն ցույց տան սպանդանոցների հարցում: Այս մասին, այսօր` փետրվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգորի Գրիգորյանը` հավելելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հունիսի 1-ից հետո ոչ ոք չպետք է դիմի այս հարցով, հնչեց վերջնագրի նման:
Փորձագետի խոսքով` այս ձեւով սպանդանոցների կազմակերպումն իշխանությունների հերթական պոպուլիստական հնարքն է, եւ, հնարավոր է, դրա նպատակն է ոլորտը փոխանցել որոշակի խմբի: «Սպանդանոցների առկայությունը պարտադիր նախապայման է սննդի անվտանգության ապահովման համար: Սակայն սպանդանոցների մոդելը, որն առաջարկում է իշխող խմբավորումը, անընդունելի է:
Սա անվտանգության խնդիր է, սպանդանոցները պետք է պետական լինել` մասնավոր ընկերության ղեկավարմանը փոխանցված, քանի որ անվտանգությունը չպետք է բիզնես դառնա: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես է կազմակերպվելու կենդանիների տեղափոխությունը` ազգային անասնաբուժական համակարգի բացակայության պայմաններում»,- նշեց Գրիգորյանը: