«Ռոման» միայն մեկ դեպքում կկարողանա թիմում պահել Սմոլինգին
Իտալական «Ռոմայի» անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կշարունակի մրցելույթները «Ռոմայի» կազմում, եթե ակումբը կարողանա Չեմպիոնների լիգայի մասնակցության ուղեգիր ձեռք բերել:
Football Italia-ի հաղորդմամբ՝ «Ռոման» միայն Չեմպիոնների լիգայում իր տեղն ապահովելու դեպքում կունենա բավարար ֆինանսական միջոցներ, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդից» ձեռք բերի Սմոլինգի տրանսֆերային իրավունքը:
Հիշեցնենք, որ 30-ամյա Սմոլինգը «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալությամբ «Ռոմա» էր տեղափոխվել 2019 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ռոման» այժմ 39 միավորով 5-րդ տեղում է: Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորություն ստանում են առաջին 4 տեղերը գրաված թիմերը: