Սյունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դեռ փակ են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: