«Միլան» - «Տորինո»՝ 1:0 (տեսանյութ)
Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում ուժերը չափեց «Տորինոյի» հետ: Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ:
25-րդ րոպեին Սամուել Կաստիլյեխոյի փոխանցումից հետո «Միլանի» հաղթական գոլը խփեց խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը:
«Միլանն» այժմ ունի 35 միավոր և մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է: «Տորինոն» 27 միավորով 14-րդն է:
Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր
«Միլան» - «Տորինո»՝ 1:0
Անտե Ռեբիչ, 25