Ավելի քան 6000 դի է հայտնաբերվել Բուրունդիի զանգվածային գերեզմաններում
Ավելի քան 6000 դի է հայտնաբերվել Բուրունդիի զանգվածային գերեզմաններում, գրում է The Guardian-ը:
Սարսափելի գտածոն հայտնաբերվել է Քարուսի նահանգում պեղումների ժամանակ, որոնք մեկնարկել են երկրում կառավարության հրահանգով հունվարին:
Բուրունդիում ճշմարտությունը պարզելու եւ հաշտեցման հանձնաժողովի նախագահ Պյեր Կլավեր Նդայիչարիեն հայտնել է, որ բացի 6032 մարդու մնացորդներից հայտնաբերվել են նաեւ հազարավոր փամփուշտներ: Զոհերից մի քանիսի ինքնությունը պարզվել է հագուստի եւ աքսեսուարների միջոցով:
Իշխանությունների կարծիքով՝ մնացորդները պատկանում են խուտու ժողովրդին: Նրա խոսքով՝ զոհերի ընտանիքներին հաջողվել է վերջ տալ լռությանը, որ հետապնդում էր նրանք 48 տարի շարունակ:
Բուրունդիի բնակչությունը կազմում են թութսի եւ խուտու էթնիկ խմբերը: Քաղաքացիական պատերազմի հետեւանքով, որը երկրում շարունակվում է 2015 թվականից, էթնիկ հողի վրա սպանվել է շուրջ 300 000 մարդ: